ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 
  • ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի ԱԺ քառօրյա նիստերին

    ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի ԱԺ քառօրյա նիստերին

    25.02.2013| 23:04
    ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում իշխանությունը հերթական անգամ օգտագործեց ընտրակեղծիքների իր ողջ պոտենցիալը։ Հայտարարված արդյունքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Դա նոր մի անպատվություն էր Հայաստանի ժողովրդի նկատմամբ, նրա իրավունքների և արժանապատվության ոտնահարում։
  • ԲՀԿ-ի շրջադարձը չի բացառվում

    ԲՀԿ-ի շրջադարձը չի բացառվում

    25.02.2013| 20:42
    Ազգային ժողովում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն այդպես էլ ՀՀ նախագահի ընտրություններին հանդես չեկավ սեփական թեկնածուով, հայտարարություն է տարածել, ընդգծելով, թե երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ, և որ ԲՀԿ-ն եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին: Կուսակցությունը կոչ է արել իշխանություններին ցուցաբերել զսպվածություն և զգուշացրել, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի անդառնալի հետևանքների: Միաժամանակ ԲՀԿ-ն զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին կոչ է արել բոլոր գործողություններն անցկացնել օրենքի շրջանակներում:
  • Կհասկանան իրար

    Կհասկանան իրար

    25.02.2013| 19:48
    «Իրատես de facto»-ն ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց` սպասելի՞ էր, արդյոք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը, որում մասնավորապես ասված է, թե երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ:
  • Առայժմ «բազարի» մեջ են

    Առայժմ «բազարի» մեջ են

    25.02.2013| 14:38
    ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կես ժամ առաջ «մինի բազար» սկսվեց։ Մինչ ընթանում էր հերթական նիստը` պատգամավորներ Արմեն Ռուստամյանը` դաշնակցությունից, Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը` «Ժառանգությունից», Խոսրով Հարությունյանը` հանրապետականից, հրավիրվեցին Հովիկ Աբրահամյանի մոտ` քննարկման։ Ըստ կուլուարներում շրջանառվող լուրերի` Հ. Աբրահամյանն ու Խ. Հարությունյանը փորձելու են համոզել «Ժառանգությանը»` կոալիցիա կազմել։
  • «Ուրեմն ես՝ Ռիչարդի տղա Րաֆֆիս, գամ հասնեմ Բաղրամյան 26, ու ինձ ասեն նյե՜ե՞տ»

    «Ուրեմն ես՝ Ռիչարդի տղա Րաֆֆիս, գամ հասնեմ Բաղրամյան 26, ու ինձ ասեն նյե՜ե՞տ»

    22.02.2013| 22:05
    Հիշո՞ւմ եք, երբ Փարսադանի տղա Մուրադը գնաց-հասավ Յաբլոնովկա, ու նրան ասացին՝ «նյետ», ի՜նչ կատաղել-կատաղեց, ի՜նչ առյուծ կտրեց, էլ բռնել չէր լինում: «Ես ձեզ ցո՛ւյց կտամ»,-ասում էր, ու թուքը բերաններում չորացած խնամախոսներն էլ հավատում էին, որ ցույց է տալու, բա ո՜նց, հո իզուր չէի՞ն գեղովի լեղաճաք լինում կատաղելու նրա անուրանալի շնորհքից:
  • Տղե՛րք ջան, չի մարելու

    Տղե՛րք ջան, չի մարելու

    22.02.2013| 20:32
    Քիչ առաջ Ազատություն հրապարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը: Միջոցառման կեսին հայտնի դարձավ, որ հրապարակ է եկել Արմեն Ռուստամյանը` հայտարարելով, որ ՀՅԴ-ն միանում է ժողովրդին:
  • Շիրակի մարզպետը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

    Շիրակի մարզպետը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

    22.02.2013| 20:26
    Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին: Դծվար չէ ենթադրել, որ հրաժարականի պատճառը Շիրակի մարզում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի փաստացի պարտությունն է, ինչի պատասխանատվությունը և՛ ուղղակի, և՛ անուղղակի իմաստով բարդվելու էր մարզի ղեկավարի վրա: Սպասենք ընտրությունները «տապալած» մյուս մարզերի առաջին դեմքերի հրաժարականներին:
  • «Ասում ենք` շնորհավոր,  միշտ եղիր բախտավոր»

    «Ասում ենք` շնորհավոր, միշտ եղիր բախտավոր»

    22.02.2013| 00:49
    Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս անգամ չի ուշանա նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքը: 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ը բառացիորեն չէր շնորհավորել Սերժ Սարգսյանին, շնորհավորանքը ձևակերպել էր «պաշտոնն ստանձնելու» եզրույթով:
  • Անհրաժեշտ է նոր քաղաքական կոալիցիա

    Անհրաժեշտ է նոր քաղաքական կոալիցիա

    22.02.2013| 00:47
    Թե ինչպես անցան ընտրությունները, ակնհայտ է բոլորին: Ինչպես ասում են միջազգային դիտորդները, այն մեկ քայլ առաջ էր, մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեզնից դեռ շատ հեռու է: Ընտրությունների արդյունքը անցած հինգ տարում իշխանությունների վարած քաղաքականության գնահատականն էր:
  • Մինչև ո՞ւր

    Մինչև ո՞ւր

    22.02.2013| 00:45
    Նախընտրական այսբերգը դանդաղորեն վեր է հառնում: Այնուհանդերձ, խաղը դեռ անհայտ է: Կողմերն ահավոր շատ են, Ազատության հրապարակում հասկանալին և չխաղացողը միայն ժողովուրդն է, որն էլ, ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքում ու արտաբերած մտքերում Տեր-Պետրոսյանի «մագիան» չի տեսնում, բայց «հավատում» է, որ ինքը Րաֆֆիին է ընտրել, Րաֆֆին էլ «հավատում» է, որ իրեն են ընտրել, ինքն էլ արդեն նախագահ է: